Վրաց համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսի վերաբերյալ վերջին տվյալները.
Վերջին 24 ժամվա ընթացքում կատարվել է 22.920 թեստ, արդյունքում` վարակի 1.501 նոր դեպք` տեղեկանում ենք կառավարության Stopcov.ge կայքից:
Համաճարակի սկզբից ի վեր Վրաստանում գրանցվել է վարակի 595.264 դեպք:
Վերջին մեկ օրում Վրաստանում կորոնավիրուսից ապաքինվել է 1 954 մարդ, պանդեմիայի սկզբից ի վեր 559 996 հիվանդների հաջողվել է հաղթահարել վարակը:
Կորոնավիրուսի հետևանքով առաջացած բարդությունների պատճառով վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 43 հիվանդ, իսկ համաճարակի սկզբից ՝ 8.541 մարդ:
Նոր դեպքերից 522-ը Թբիլիսիում է.
Շրջաններում իրավիճակը հետևյալն է.
Աջարիա` 101
Իմերեթի` 226
Քվեմո Քարթլի` 100
Շիդա Քարթլի` 70
Գուրիա` 47
Սամեգրելո – Զեմո Սվանեթի` 181
Կախեթի` 186
Մցխեթա –Մթիանեթի` 24
Սամցխե –Ջավախք` 31
Ռաճա -Լեչխումի և Քվեմո Սվանեթի` 13
Ներկայումս Վրաստանում կա 26 701 ակտիվ դեպք, որից 5 446 –ի դեպքում պահանջվում է ստացիոնար բուժում: 1.255 հիվանդի վիճակը ծանր է, 330 -ին միացված են արհեստական շնչառության ապարատներ: