
Վրաստանի Հանրային առողջապահության ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամղրելիձեն չի բացառել, որ նոր ուսումնական տարում նույնպես ուսումնական գործընթացը դադարեցվի:
«Աշխարհում առկա համաճարակային իրավիճակից ելնելով, հնարավոր է, Վրաստանում որոշ ժամանակով ուսումնական գործընթացը դադարեցվի, այդ թվում նոր ուսումնական տարում նույնպես»,- հայտարարել է Գամղրելիձեն:
«Պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ միասին: Այս համաճարակները ալիքաձև ազդեցություն ունեն: Այժմ՝ ամռանը իրավիճակը հնարավոր է կայունանա, սակայն մեծ հավանականությամբ կլինի նաև երկրորդ և երրորդ ալիքը: Այսինքն կորոնավիրուսային վարակը մեզ հետ երկար ժամանակ է լինելու, այդ իսկ պատճառով որոշ միջոցառումներ ինչպիսիք են օրինակ այս կամ այն տարածքի փակումը, կարանտինի հայտարարումը, որոշ ժամանակով ուսուցման դադարեցումը, չվերթների արգելքը և այլն, անհրաժեշտ կլինի»,- հայտարարել է Գամղրելիձեն: