
Վրաստանի օդանավակայանների միության ղեկավար Իրակլի Քարքաշաձեի խոսքով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համատեղ անցկացված հետազոտությունը բացահայտել է լավագույն պոտենցիալ հինգ ուղղությունները, որոնք ձեռնտու կլինեն Վրաստանի համար։
Ըստ Քարքաշաձեի՝ դրանցից մի քանիսի շուրջ բանակցություններն արդեն սկսվել են, որոշ ուղղություններ արդեն հաստատվել են։
«Ծրագրի շրջանակներում իրականացվել է վրացական ավիաշուկայի գնահատում, բացահայտվել են Թբիլիսիի, Քութայիսիի և Բաթումիի օդանավակայանների լավագույն պոտենցիալ 5 ուղղությունները, նաև այն հիմնական ավիաընկերությունները, որոնց հետ բանակցությունների ընթացքում Վրաստանի օդանավակայանների ասոցիացիան գործարար առաջարկներ կանի»,- նշված է օդանավակայանների միության տարածած հաղորդագրության մեջ։
Քննարկվող հինգ ուղղություններն են.
- Լոնդոն-Թբիլիսի,
- Դելի-Թբիլիսի,
- Բրյուսել-Թբիլիսի,
- Ստամբուլ-Քութայիսի
- Ջիդդա/Էր Ռիադ-Քութայիսի: