Վասո Աբաշիձեի անվան նոր թատրոնի խումբը կեսգիշերին բողոքի տեսահոլովակ է հրապարակել և հայտարարել, որ հունվարի 23-ին թատրոնի դիմաց սպասելու է մարդկանց։
Արվեստագետները Դավիթ Աղմաշենեբելիի պողոտայում ուղիղ ժամը 18:00-ին սպասելու են քաղաքացիներին, որտեղ հանրությանը ներկայացնելու են նոր թատրոնի բողոքի մանիֆեստը։
«Հունվարի 21-ն է, և մեր վերջնագրի ժամկետը լրացել է։
Սպասում ենք յուրաքանչյուր քաղաքացու, բոլորիդ, մեր հավատարիմ հանդիսատես, մեր ընկերներ, մեր համախոհներ, հունվարի 23-ին, ժամը 18:00-ին թատրոնի դիմաց, որտեղ կներկայացնենք «Նոր թատրոնի» բողոքի մանիֆեստը»,- գրել է Վասո Աբաշիձեի նոր թատրոնի խումբը։
Նշենք, որ Վասո Աբաշիձեի անվան նոր թատրոնի խումբը հունվարի 11-ին վերջնագիր էր ներկայացրել Իվանիշվիլիի ռեժիմին. արտիստները կտրականապես պահանջում են, որ դերասան Անդրո Չիչինաձեն և մյուս քաղբանտարկյալները մինչև հունվարի 20-ը ազատ արձակվեն։