Այսօրվանից Վրաստանում ուժի մեջ է մտնում դիմակ չդնելու համար տուգանքներ նախատեսող, նախորդ շաբաթ խորհրդարանի կողմից ընդունված օրենքը, որի համաձայն՝
- հանրային փակ տարածքներում դիմակ դնելու կարգի խախտման համար ֆիզիկական անձը տուգանվելու է 20 լարիով,
- իրավաբանական անձը, որը թույլ կտա իրեն պատկանող փակ հանրային տարածքում առանց դիմակ քաղաքացու մուտքը, տուգանվելու է 500 լարիով,
- 20 լարիով տուգանվելու են առանց դիմակի հանրային տրանսպորտից օգտվող ուղևորները (խոսքը նաև մետրոյի ուղևորների մասին) է: Ավտոբուսի վարորդը նույնպես պարտավոր է դիմակով լինել,
- տաքսիների դեպքում և՛ ուղևորը, և՛ վարորդը պարտավոր են դիմակ:
Նոր կարգավորումների համաձայն՝ Վրաստանում այսօրվանից արգելվում են նաև մասսայական հավաքները, օրինակ՝ հարսանիքները, ծննդյան արարողությունները, հոգեհացի արարողությունները և այլն: Այսուհետ նմանատիպ արարողությունները պետք է անցկացվեն ոչ ավել քան 10 հոգով: Բազմամարդ հավաքույթների դեպքում հավաքի մասնակիցներից յուրաքանչյուրը կտուգանվի 2000 լարիի չափով: Այս օրենքի խախտման կրկնակի դեպքի համար քրեական պատասխանատվություն է նախատեսված: