
Մինչև տարեվերջ Թբիլիսիի ավտոբուսային պարկը կհամալրվի ևս 500-550 նոր ավտոբուսներով:
Նոր ավտոբուսները կլինեն տարբեր չափերի՝ 8, 10 և 12 մետր երկարության: Դրաց միա մասը կաշխատի բնական գազով, մյուսները բենզինով, որոշներն էլեկտրական են:
Գերմանական արտադրության Man մակնիշի ավտոբուսներից մի քանիսն արդեն Թբիլիսիում է: Դրանք շուտով կհայտնվեն փողոցներում: Տրանսպորտի գույնը Թբիլիսիի քաղաքապետարանն ընտրել էր քաղաքացիների օգնությամբ՝ կանաչ և սև:
Այս տարի Թբիլիսիի քաղաքապետարանը ծրագրում է շրջանառությունից ամբողջովին հանել այսպես կոչված «դեղին» ավտոբուսները՝ դրանք փոխարինելով եվրոպական տիպի նոր ավտոբուսներով: