Վրաստանի ցամաքային տարածքով՝ Լարսով՝ Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ ՀՀ և ՌԴ քաղաքացիների համար տեղաշարժի նոր կարգ է գործում:
Վրաստանում ՀՀ դեսպանատնից «Ալիք Մեդիային» հաղորդեցին, որ մայիսի 16-ին ուժի մեջ մտած օրենքով՝ Ռուսաստանի քաղաքացին ցամաքային սահմանով Վրաստան մուտք գործելիս և Վրաստանի տարածքով Ռուսաստան հետ վերադառնալիս Վրաստանի ցամաքային անցակետերում պետք է ներկայացնի կամ COVID-19-ի դեմ ամբողջական (երկու դոզա) պատվաստման սերտիֆիկատ, կամ դրա բացակայության դեպքում՝ COVID-19-ի դեմ կատարված PCR թեստի բացասական պատասխան:
Ըստ նույն կարգի՝ Հայաստանի քաղաքացին Վրաստանի ցամաքային սահմանով Ռուսաստան մուտք գործելիս, ինչպես նաև Ռուսատանից Վրաստանի ցամքային սահմանով Հայաստան վերադառնալիս պետք է Վրաստանի ցամաքային անցակետերում ներկայացնի կամ COVID-19-ի դեմ ամբողջական (երկու դոզա) պատվաստման սերտիֆիկատ, կամ դրա բացակայության դեպքում՝ COVID-19-ի դեմ կատարված PCR թեստի բացասական պատասխան:
Դեսպանատան տվյալներով, այս պահին ռուսական կողմում որոշ տեխնիկական խնդիներ կան, որոնք հնարավոր է պայմանավորված են նոր փոփոխություններով:
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել էր, որ մայիսի 16-ից կորոնավիրուսային բոլոր սահմանափակումները կհանվեն և հնարավոր կլինի և ավտոճանապարհներով երթևեկել, և ինքնաթիռներով: