
Վրաստանյան ընդդիմադիր «Գիրչի» կուսակցությունը, որը հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրություններում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախնական պաշտոնական արդյունքներով չի հաղթահարել 5 տոկոսի շեմը, պատրաստվում է ցույց անցկացնել։
«Գաղտնիության տոտալ խախտման հիման վրա պետք է նշանակվեն նոր ընտրություններ, և ԿԸՀ-ին մեկշաբաթյա ժամկետ կտրվի այս պահանջը կատարելու համար։ Մենք կոչ ենք անում արևմտյան գործընկերներին չճանաչել այս ընտրությունների արդյունքները»,- հայտարարում է ընդդիմադիր քաղաքական կուսակցությունը։
Նոյեմբերի 9-ին, ժամը 19:00-ին «Գիրչի»-ն պատրաստվում է հանրահավաք անցկացնել Թբիլիսիում՝ խորհրդարանի դիմաց։ Մի քանի օր առաջ կուսակցությունը հրապարակել էր գործողությունների ծրագիր:
ԿԸՀ-ի նախնական պաշտոնական տվյալներով՝ «Գիրչի»-ն խորհրդարանական ընտրություններում ստացել է ձայների 2,996 տոկոսը (62 հազար 223 ձայն)։