Նոր ընտրություններ Վրաստանում․ կոչ ԵԱՀԿ-ից

Եվրախորհրդարանի Եվրոպական ժողովրդական կուսակցությունը (ԵԺԿ) հատուկ հայտարարություն է տարածել Վրաստանի վերաբերյալ՝ ռազմավարական գործընկերները դատապարտում են խաղաղ ցուցարարների նկատմամբ ճնշումները, անօրինական ձերբակալությունները, անմարդկային վերաբերմունքը։

ԵԺԿ-ն «Վրացական երազանք»-ին կոչ է անում դադարեցնել դատական ​​համակարգը որպես քաղաքական հատուցման միջոցի գործիքավորումը, ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։

«Մենք դատապարտում ենք 2024 թվականի նոյեմբերի 28-ից ի վեր (երբ «Վրացական երազանք»-ը հայտարարեց, որ ԵՄ-ի հետ բանակցությունների գործընթացը հետաձգում է մինչև 2028 թվականը-հեղ.) շարունակվող խաղաղ ցույցերին մասնակցող քաղաքացիների նկատմամբ բռնաճնշումները, անօրինական ձերբակալությունները, խոշտանգումները և անմարդկային վերաբերմունքը»,- ասված է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն` Վրաստանում առկա քաղաքական և սահմանադրական ճգնաժամը կարող է լուծվել նոր խորհրդարանական ընտրությունների միջոցով, որոնք պետք է անցկացվեն բարելավված ընտրական միջավայրում՝ անկախ և անաչառ ընտրական վարչակազմի հսկողության ներքո։