![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/7eaca000-93f9-4b0c-adf5-f73a337a2481.jpg)
Եվրոպական խորհրդարանի երեք քաղաքական խմբերի բանաձևի նախագծում պահանջվում է ազատ արձակել Մզիա Ամաղլոբելիին:
Բանձևի նախագծի հեղինակները «Կանաչներ/Եվրոպայի ազատական դաշինք» (Greens/EFA), «Նոր Եվրոպա» (Renew Europe) և «Եվրոպական բարեփոխողներ» (ECR) խմբերն են։
Բանաձևում նշվում է, որ «Բաթումելեբի» և «Նեթգազեթի» լրատվամիջոցների հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին անօրինական է կալանավորվել:
Բանաձևը կոչ է անում «Վրացական երազանք»-ին անհապաղ և առանց պայմանների ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, չեղարկել ռեպրեսիվ օրենքները, որոնք սահմանափակում են խաղաղ հավաքների ազատությունը։
Մզիա Ամաղլոբելիի ազատ արձակումն է պահանջում նաև Եվրոպական խորհրդարանի ամենամեծ քաղաքական խմբակցությունը՝ «Եվրոպայի ժողովրդական կուսակցությունը»։