
Դեպի Թբիլիսի չվերթներ կսկսի իրականացնել մոլդովական Air Moldova ընկերությունը:
Ընկերությունն արդեն իրականացրել է առաջին թռիչքը։ Քիշնև-Թբիլիսի չվերթով, որն այսօր իրականացրել է ավիաընկերությունը, ժամանել է 140 ուղևոր, իսկ Թբիլիսիից Քիշնև՝ 133։
Թռիչքները կիրականացվեն ամեն երկուշաբթի և ուրբաթ Airbus 319 ինքնաթիռներով։ Նոյեմբերից ձմեռային սեզոնին՝ ավիաընկերությունը նախատեսում է չվերթերի շաբաթական հաճախականությունը հասցնել չորսի։