Նինոծմինդայի մշակույթի տանը կազմակերպվել է նկարիչների ստեղծագործական աշխատանքների ցուցահանդես՝ նվիրված Կանանց միջազգային օրվան, հայտնում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեսյբուքյան էջը:
Նշվում է, որ ցուցահանդեսը բացել է Նինոծմինդայի քաղաքապետարանի մշակույթի, կրթության, սպորտի, հուշարձանների պահպանության, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության զարգացման վարչության պետ Լևոն Վարդանյանը։
Ըստ տեղեկության՝ ցուցադրվել են 5 նկարիչների աշխատանքներ։ Միջոցառմանը ներկա են եղել Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը և քաղաքապետարանի մի շարք աշխատակիցներ։
«Շատ հետաքրքիր ու բազմազան ցուցահանդես է, և մեզ համար, անշուշտ, մեծ պատիվ է լինել նման ցուցահանդեսի հյուրընկալողը»,- ասել է Մոսոյանը։