
Նկարիչ, տատուի վարպետ Անդրեյ Այվազյանը դժվարանում է պատասխանել՝ որն է ավելի դժվար՝ կտավի՞, թե՞ մարմնի վրա ստեղծագործելը:
Երկու դեպքում էլ սկզբունքը նույնն է, նախընտրում է բարդ աշխատանք, մեծ ծավալներով: Ասում է՝ դաջվածքը մարդու համար ինքնարտահայտման միջոց է, սակայն այն պետք է համահունչ ու ներդաշնակ լինի մարմնին, այլ դեպքում ինքը պարզապես հրաժարվում է պատվերից: