
Նինոծմինդայի մունիցիպալիտետում «Աջակցություն գյուղին» ծրագրի շրջանակներում այս անգամ հանդիպումներ են անցկացվել Ջիգրաշեն և Խորենիա գյուղերում:
Տեղեկությունը տարածում է Նինոծմինդայի մունիցիպալիտետի ֆեսյբուքյան էջը:
Ըստ տեղեկության՝ հանդիպմանը մասնակցել են Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ, աշխատանքային խմբի ղեկավար, ենթակառուցվածքների, տարածքային կառավարման, ճարտարապետության և շինարարության ծառայության պետ Արմեն Բդոյանը, սակրեբուլոյի (քաղաքային խորհուրդ) փոխնախագահ Վաղինակ Արզումանյանը, վերոնշյալ վարչական միավորներում քաղաքապետի ներկայացուցիչները և պատգամավորները:
Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկել են ծրագրի շրջանակներում իրականացվելիք հիմնական առաջնահերթությունները: