
Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սամեբա գյուղի մոտակայքում կայծակի հարվածից մեկ մարդ է մահացել: Այս մասին հաստատել են Վրաստանի ներքին գործերի նախարարությունից:
Նախնական տեղեկատվությամբ, մահացել է տեղի հովիվը, ինչպես նաև սատկել է մեկ խոշոր եղջերավոր անասուն: Մանրամասները հայտնի կլինեն ավելի ուշ:
Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն Վրաստանի քրեական օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասով: