Նինոծմինդայում երիտասարդ տղայի դի է հայտնաբերվել

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղի հարակից անտառում կախված երիտասարդ տղայի դի են հայտնաբերել։ Փոխանցում է Radio Nor-ը:

Տեղեկությունների համաձայն՝ երիտասարդը Հեշտիա գյուղի բնակիչ չէր, 21 տարեկան էր և ապրում էր Ախալքալաքում։

Ջավախքի տեղեկատվական կենտրոնի փոխանցմամբ՝ երիտասարդն անհետացել է հունիսի 9-ի գիշերը, ինչի պատճառով ընտանիքի անդամները դիմել են իրավապահներին։

Տեղում աշխատում են Վրաստանի ներքին գործերի նախարարության աշխատակիցները։