Նինոծմինդայի մունիցիպալիտետի քաղաքապետարանի հաղորդմամբ` ապրիլի 22-ին մունիցիպալիտետի ողջ տարածքում կազմակերպվում է շրջապատի մաքրման աշխատանքներ:
Քաղաքապետարանը միանում է «Վրաստանի կանաչ շարժում/երկրի բարեկամներ» կազմակերպության նախաձեռնությանը, ըստ որի` սույն տարվա ապրիլի 22-ին պիտի անցկացվեն երկրի միջազգային օրվա աջակցությանը նվիրված միջոցառումներ և Նինոծմինդայի ողջ տարածքում ապրիլի 22-ին, բնակչության ներգրավմամբ, կանցկացվեն լայնամասշտաբ մաքրման աշխատանքներ:
Քաղաքապետարանը կոչ է անում մունիցիպալիտետի վարչական միավորներին` քաղաքապետի լիազորների և մասնագետների գլխավորությամբ, հանրային ծառայություններին, մասնագետներին ու կազմակերպություններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, բազմահարկ շենքերի ընկերություններին, կենտրոնական փողոցի բնակիչներին, որպեսզի ապահովեն սեփական և հարակից բնակելի տարածքների մաքրման աշխատանքները:
«Համաճարակի հետ կապված անվտանգության համապատասխան կանոնների պահպանման նպատակով` խնդրում ենք` նշված միջոցառումը կազմակերպելիս հաշվի առնել, որ մաքրման աշխատանքները պետք է լինեն փոքր խմբերի մասնակցությամբ (մեկ խմբում մինչև 10 մասնակից)»,-ասվում է քաղաքապետարանի հաղորդագրության մեջ: