
Նինոծմինդայի շրջանի սակրեբուլոյում այսօր տեղի է ունեցել հանձնաժողովների համատեղ նիստ։
Նշվում է, որ հանձնաժողովները քննարկել են հետևյալ իրավական ակտերի նախագծերը.
- Նինոծմինդայի մունիցիպալիտետի 2021 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության հաստատում,
- Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյում ներկայացվելիք խնդրագրի ընտրողների ցուցակի ձևաթղթի, խնդրագրի ձևի և խնդրագրի քննարկման վերաբերյալ դիմումի գրանցման վկայականի հաստատում։