
Նինոծմինդայի մեղրը London International Honey Awards 2023 մրցույթում արժանացել է պլատինե մեդալի։
Մեղրի նկարագրության մեջ նշվում է՝ այս մեղրի չափորոշիչները բարձր են․ «Kody Family-ն (արտադրող ընկերությունը) իր հիմնադրման օրվանից կենտրոնացած է հաճախորդներին բարձրորակ մեղվաբուծական արտադրանք տրամադրելու վրա»։
London International Honey Awards-ի պաշտոնական էջում նշված է, որ մրցույթի նպատակն է տեղեկացնել մեղրագործներին, մեղր արտադրողներին, մեղվաբույծներին, վերամշակողներին և մանրածախ վաճառողներին, ովքեր օրինական կերպով տարածում են ստանդարտացված արտադրանքը՝ պահպանել և բարելավել իրենց բրենդային արտադրանքի որակը՝ խթանելով բարձրորակ մեղրի արտադրանքի գործածումն ու սպառումը։
Մրցույթն կայացել է մայիսի 26-27-ը։