
Վրաստանի եկամուտների ծառայությունը Հայաստան-Վրաստան սահմանին, Նինոծմինդայի մաքսակետում հայտնաբերել և առգրավել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ։ Այն փորձել են անցկացնել 3 բեռնատարների միջոցով։
«Իրավապահները կանգնեցրել են միջազգային փոխադրումներ իրականացնող միջազգային համարանիշներով 3 բեռնատարներ։
Տրանսպորտային միջոցների զննության արդյունքում բեռնատարի հատակին գտնվող պահոցից հայտնաբերվել է մոտ կես միլիոն լարիի չհայտարարագրված ծխախոտ»,- նշված է Եկամուտների ծառայության տարածած հաղորդագրությունում։
Գործողությունը համատեղ իրականացվել է ֆինանսների նախարարության և ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից։
Գործի նյութերը ուղարկվել են Ֆինանսների նախարարության քննչական ծառայություն։