
Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, փոխքաղաքապետ Արմեն Բդոյանն ու վերահսկողության ծառայության պետ Արթուր Շիրինյանը շրջայց են կատարել Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգում, այնուհետև այցելել Տերյան փողոցի նորակառույց մարզադաշտ։ Տեղեկությունը տարածում է Նինոծմինդայի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ նորակառույց մարզադաշտի աշխատանքներին բարձր որակավորում է տրվել, կարևորվել է եվրոպական չափանիշներին համապատասխան մարզադաշտ ունենալը, քանի որ երիտասարդներն ավելի մեծ հաճույքով կզբաղվեն սպորտով՝ Նինոծմինդայի մունիցիպալիտետում զարգացնելով նաև առողջ ապրելակերպը։
«Ինչ վերաբերվում է Նինոծմինդա քաղաքի կենտրոնական այգուն, քաղաքապետի խոսքով իրականացվող աշխատանքները մինչև հաջորդ տարի կավարտվեն, մոտ ապագայում այն որպես հանգստի գոտի լիարժեքորեն կծառայի ինչպես տեղի բնակչությանը, այնպես էլ՝ հյուրերին»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: