Թելավի քաղաքում մայիսի 20-ին անցկացվեց «Կյոկուշին» կարատեի Վրաստանի առաջնությունը:
Նինոծմինդայի մարզադպրոցից 33 մասնակիցներ, մարզիչներ Սամվել Դարբինյանի և Սերգո Քսպոյանի գլխավորությամբ, մեկնեցին Թելավի՝ վերադառնալով բազմաթիվ մրցանակներով:
Մարզիչ Սամվել Դարբինյանը ներկայացել էր 20 մարզիկներով:
Պանգրատյան Սեյրան՝ 1 -ին տեղ
Բոզոյան Վարազդատ՝ 1 -ին տեղ
Ամիրխանյան Խաչիկ՝ 1 -ին տեղ
Մարկոսյան Ասքանազ՝ 1 -ին տեղ
Խաչատրյան Արման՝ 1 -ին տեղ
Դարբինյան Մոնթե՝ 1 -ին տեղ
Դարբինյան Հովհաննես՝ 1 -ին տեղ
Վարդանյան Թումաս՝ 2 -րդ տեղ
Վարդանյան Շահեն՝ 2 -րդ տեղ
Սանոսյան Արզուն՝ 2 -րդ տեղ
Քուրքչյան Արարատ՝ 2 -րդ տեղ
Նորսոյան Աղասի՝ 3 -րդ տեղ
Շախնազարյան Նարեկ՝ 3 -րդ տեղ
Իսպիրյան Հայաստան՝ 3 -րդ տեղ
Կյուրեղյան Թաթուլ՝ 3 -րդ տեղ
Մարզիչ Սերգո Քսպոյանը ներկայացել էր 13 մարզիկներով, որտեղից Մարի Մարգարյանը, Արտյոմ Եզեկյանը և Արման Մարաբյանը գրավել էին 1-ին հորիզոնականը: 2-րդ տեղը զբաղեցրել են Նարե Կիրակոսյանը, Սայաթ Կիրակոսյանը, Վալոդյա Պողոսյանը, ևս 4 մասնակից էլ զբաղեցրել են 3-րդ տեղը:
«Տղաները շատ լավ հանդես եկան, այս մրցույթներին մենք մեկնում ենք ոչ միայն գավաթի կամ մեդալների համար, այլ գնում ենք թույլ կողմերի բացահայտման համար, որոնց վրա հետագայում պետք է աշխատենք եւ կատարելագործվենք»,-ասում է մարզիչ Սամվել Դարբինյանը:
Նշենք նաև, որ Ջիգրաշենից Վալիկո Պողոսյանը (մարզիչ՝ Սերգո Քսպոյան) մասնակցել է Գյումրի քաղաքում անցկացվող Հայաստանի «Կյոկուշին» կարատեի առաջնությանը և գրավել է 2 -րդ հորիզոնականը: Վերոնշյալ առաջնությանը մասնակցել են նաև Սամվել Դարբինյանի 11 սաները, ովքեր նույնպես վերադարձել են մեդալներով և պատվոգրերով:
Նյութի աղբյուր՝ Ռադիո Նոր