
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրերով, պատերազմի հետևանքով տուժած զինծառայողներին և խաղաղ բնակչությանն անհրաժեշտ բժշկական և մարդասիրական օգնություն ցուցաբերելու գործում ներդրած ավանդի և դրսևորած անձնվիրության, ինչպես նաև կորոնավիրուսային համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործում ներդրած ավանդի համար, առողջապահության համակարգի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվել են մեդալներով:
Պարգևատրվածների թվում է նաև ծնունդով Նինոծմինդայից «Էրեբունի» բժշկական կենտրոնի Օրթոպեդիայի և վնասվածքաբանության բաժանմունքի վարիչ, վնասվածքաբան-օրթոպեդ Գագիկ Ավագի Բդոյանը, ով պարգևատրվեց Մխիթար Հերացու մեդալով: Գրում է nor.ge-ն։