
Նինոծմինդա-Թբիլիսի ուղևորավարձը սեպտեմբերի 28-ից թանկացել է 13 լարիից հասնելով 15 լարիի:
«Ալիք Մեդիայի» հետ զրույցում վարորդներից մեկի խոսքով թանկացման պատճառն առաջին հերթին լարիի արժեզրկումն է, որի պատճառով թանկացել է վառելանյութը, մեքենայի պահեստամասերը: Նրա խոսքով եթե առաջ հնարավոր էր հին անվադողերով երթևեկել, հիմա այս կերպ հնարավոր չէ տեխզննում անցնել:
Հատկանշական է, որ վերջին ամիսների ընթացքում, մի շարք ուղղություններով երթևեկող երթուղային տաքսիների գներն աճել են: