Վրաստանի Սամցխե-Ջավախեթիի շրջանի Նինոծմինդայից Հայաստանի Հանրապետության սահման տանող հատվածում տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակ է: Տեղեկությունը տարածել է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
«Բարդ օդերևութաբանական պայմանների պատճառով՝ բուք, սահմանափակ տեսանելիություն, միջազգայնորեն նշանակության Ախալցիխե-Նինոծմինդա-ՀՀ սահման ավտոճանապարհի 90-112 կմ (Նինոծմինդա-ՀՀ սահման) հատվածում կցորդավոր և կիսակցորդավոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը սահմանափակված է, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ազատ է», — նշված է ավտոճանապարհների դեպարտամենտի տարածած հաղորդագրության մեջ:
Նշվում է՝ մայրուղու 1-89 կմ (Ախալցիխե-Նինոծմինդա) հատվածում երթևեկությունն ազատ է: