
«Ալիք Մեդիան» «Շրջանային մեդիան՝ կանանց աշխատանքային խտրականության դեմ» նախագծի շրջանակներում ներկայացնում է տեսանյութերի շարք: Տեսանյութերում Վրաստանում բնակվող, տարբեր էթնիկ խմբերի 5 կանայք խոսում են աշխատանքային հարաբերություններում իրենց առջև ծառացած խնդիրների, իրենց համայնքում գոյություն ունեցող կարծրատիպերի ու գենդերային խտրականության մասին:
Նինո Ջղարկավան սոցիալական աշխատող է ու բազմաթիվ իրավախախտումների ականատես է եղել, օգնել է բազմաթիվ աղջիկների, այդ թվում՝ նույն շարքի հերոսներից մեկին՝ Չինարա Կոջաևային: Նինոն վստահ է, որ պետք է աշխատել կանանց տնտեսական զարգացման ուղղությամբ. նրա խոսքով՝ տնտեսապես ուժեղ կանայք ավելի հազվադեպ են դառնում ճնշումների զոհ: