
«Դեմոկրատական շարժում — Միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն մեկնել է Մոսկվա: Խորհրդարանի նախկին նախագահը հանդիպում կանցկացնի ՌԴ նախագահի աշխատակազմում, սակայն մամուլի ծառայության տեղեկատվությամբ, հայտնի չէ կհանդիպի Վլադիմիր Պուտինին, թե՝ ոչ:
Մամուլի ծառայության տեղեկատվությամբ, Նինո Բուրջանաձեն Մոսկվա է մեկնել վրաց-ռուսական հարաբերությունների, ինչպես նաև բժիշկ Վաժա Գափինդաշվիլիի գործի վերաբերյալ քննարկումների նպատակով:
Տեղեկատվության համաձայն, Բուրջանաձեի այցը Ռուսաստան նախատեսված էր դեռ ամիս ու կես առաջ և սրա մասին միավորված ընդդիմությունը տեղյակ է:
«Ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիայի խոսքերով տարբեր քաղաքական հայացքներ ունեցող քաղաքական գործիչներն ու կուսակցությունները միավորված են միայն մեկ հարցի շուրջ՝ ընտրակարգի վերաբերյալ: