Վրաստանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն 7-ամսյա արձակուրդ է վերցրել Թբիլիսիի պետական համալսարանում։ Նա այս համալսարանի դոցենտ է և դասախոսում է միջազգային հարաբերությունների ծրագրի ուսանողներին։
Թբիլիսիի պետական համալսարանից հայտնել են, որ Սամխարաձեն արձակուրդ է գնացել մինչև սեպտեմբեր։
Ուսանողների բողոքի ֆոնին Նիկոլոզ Սամխարաձեի՝ ԹՊՀ-ում երկարատև արձակուրդ գնալու մասին տեղեկությունն առաջինը տարածել էր «Ֆորմուլա» հեռուստաընկերությունը։ «Հեռուստաընկերության տվյալներով՝ այս որոշումը համընկնում է այն փաստի հետ, որ «Օտարերկրյա ազդեցության գործակալների մասին» օրենքի նախագծի աջակցության պատճառով ուսանողները հրաժարվել էին ունկնդրել Նիկոլոզ Սամխարաձեի դասախոսությունները։
Կարդացեք նաև՝
Ուսանողները հրաժարվում են մասնակցել Սամխարաձեի դասախոսություններին