![](https://www.aliq.ge/wp-content/uploads/2025/02/2e2a0b92-169d-4d26-b09f-08dd4a80fec4_w408_r1_s.jpg)
Եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակից, այժմ անազատության մեջ գտնվող Նիկոլոզ Ջավախիշվիլին դադարեցրել է հացադուլը։ Նրա փաստաբան Գուջա Ավսաջանիշվիլին «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է` պատճառը առողջության վատթարացումն է։
«Նա դադարեցրել է հացադուլը․ առողջությունն իրապես վտանգի առաջ է։ Այսօր կայցելեմ նրան», – ասել է փաստաբանը։
Եվրոպամետ բողոքի ակցիաների մասնակիցը հացադուլ էր սկսել փետրվարի 4-ին։
Նշենք. Նիկոլոզ Ջավախիշվիլին մինչ այդ ևս մեկ անգամ հացադուլ էր հայտարարել հունվարի 22-ին՝ հաջակցություն «Բաթումելեբի» և «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիր ղեկավար, նույնպես անազատության մեջ գտնվող Մզիա Ամաղլոբելիի։
Հացադուլն այդ ժամանակ դադարեցրել էր հունվարի 27-ին՝ կրկին առողջության կտրուկ վատթարացման պատճառով։
Փաստաբանը նշել էր, որ հացադուլի պատճառով Ջավախիշվիլին կորցրել է 16 կգ։