Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Միխեիլ Կղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
«Շնորհավորում եմ Միխեիլ Կղավելաշվիլիին Վրաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հայաստանը ակնկալում է ամրապնդել Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը և խորացնել համագործակցությունը բոլոր մակարդակներում»,- գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նշենք, որ Կղավելաշվիլիին շնորհավորել է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
Այսօր՝ դեկտեմբերի 14-ին Վրաստանի չլեգիտիմացված խորհրդարանը հակարևմտայն հռետորաբանությամբ հայտնի Միխեիլ Կղավելաշվիլիին ընտրեց երկրի 6-րդ նախագահ: