
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի վարչապետ Մամուկա Բախտաձեին՝ Թբիլիսիի Դիդի Դիղոմի թաղամասում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:
Հայաստանի վարչապետը ցավակցություն է հայտնել Վրաստանի վարչապետին, Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ զոհվածների ընտանիքների անդամներին ու հարազատներին մաղթելով ուժ և համբերություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Տեղեկատվությունը տարածել է Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը: