
Վրաստանի դատախազությունն ընդդիմադիր Նիկա Մելիայի խափանման միջոցը կիրառելու միջնորդությամբ դիմել է դատարան: Դատախազությունից հայտնում են, որ Թբիլիսիի քաղաքային դատարանին միջնորդություն է ներկայացվել, որ Նիկա Մելիայի հանդեպ որպես խափանման միջոց կիրառվի կալանք:
Նշենք, որ երեկ Վրաստանի խորհրդարանը «Միացյալ ազգային շարժում» կուսակցության պատգամավոր Նիկա Մելիային զրկեց պատգամավորական մանդատից՝ դատախազության պահանջով:
Մելիան մեղադրվում է հասարակական կարգի խախտման մեջ: