
Վրաստանի խորհրդարանի «Միացյալ ազգային շարժում — Միացյալ ընդդիմություն» խմբակցության անդամ Նիկա Մելիայի պատգամավորական լիազորությունները դադարեցվեցին:
79 պատգամավոր կողմ է քվեարկել Մելիայի՝ պատգամավորական մանդատը դադարեցնելու համար, խորհրդարանի անդամներից ոչ մեկը դեմ չի քվեարկել:
ՄԱՇ կուսակցության նախագահ Մելիան հուլիսի 29 -ին ինքնակամ էր հեռացել խորհրդարանից, երբ իշխող կուսակցությունը չեղյալ էր հայտարարել Շառլ Միշելի համաձայնագիրը: Օգոստոսի 3 -ին Մելիան հեռանալու մասին գրավոր դիմում էր ներկայացրել խորհրդարանի նախագահին: