Նիկա Մելիան պաշտոնապես դարձավ «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ: Դեկտեմբերի 27-ին կայացած կուսակցության համագումարում Նիկա Մելիան միաձայն ընտրվեց որպես կուսակցության նախագահ:
Մինչ այդ Մելիան հաղթել էր կուսակցության կողմից անցկացրած Facebook-յան հարցման արդյունքում, երբ ստացել էր 13 400 ձայն․ նրա մրցակից՝ Լևան Վարշալոմիձեն ստացել էր՝ 7 200 ձայն:
Հիշեցնենք՝ դեկտեմբերի 15-ին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն լքել է կուսակցությունը: Այս մասին նա գրել էր իր ֆեյսբուքյան էջում:
Գրիգոլ Վաշաձեն լքել է «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը