Ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջնորդ Նիկա Մելիան ասել է, որ բանտում 19 կգ նիհարել է:
Դատի մեկնարկից առաջ ընդդիմադիր մեկ այլ գործիչ դիմել է Մելիային` ասելով, որ վերջինս լավ տեսք ունի: Ի պատասխան Մելիան ասել է ` 19 կիլո նիհարել եմ»:
Հիշեցնենք` Մելիան շարունակում է մնալ Ռուսթավիիի քրեակատարողական հիմնարկում. դատարանն այսօր որոշել է անփոփոխ թողնել կալանքի մասին որոշումը:
Դատախազությունից ասում են, որ եթե Մելիան փոխի մտադրությունն ու վճարի գրավը, իրենք պատրաստ են խափանման միջոցը փոխելու միջնորդություն ներկայացնել դատարան:
Մելիան կշարունակի կալանքի տակ մնալ. դատարանը որոշում կայացրեց