
«Ռուսթավի 2» հեռուստաընկերության նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիային դատախազությունը մեղադրանք է առաջադրել: Այս մասին հայտնի դարձավ դատախազությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Հետաքննությունը պարզել է, որ Նիկա Գվարամիայի կողմից հեռուստաընկերության ղեկավարման և ներկայացուցչական իրավասությունների չարաշահմամբ «Ռուսթավի 2»-ը չի ստացել 6 762 510 լարի, ինչով մեծ վնաս է հասցվել հեռուստաընկերությանը:
Հիշեցնենք՝ «Ռուսթավի 2-ի» 9 տոկոս բաժնեմաս ունեցող նախկին սեփականատեր Նինո Նիժարաձեի փաստաբանը գլխավոր դատախազությունում Նիկա Գվարամիայի դեմ բողոք է ներկայացրել: Նիժարաձեն պահանջում է տնօրենի նկատմամբ հետաքննություն սկսել հեռուստաընկերության պաշտոնական դիրքը չարաշահելու համար։