Նիկա Գվարամիան` ԵԽ-ի ընդունած բանաձևի մասին

«Եվրախորհուրդը Վրաստանի վերաբերյալ այնպիսի բանաձև է ընդունել, որը հավասարազոր չէ նույնիսկ Ռուսաստանի, Ադրբեջանի և Բելառուսի վերաբերյալ ընդունած բանաձևերին», — գրել է «Կոալիցիա փոփոխությունների համար»-ի առաջնորդներից Նիկա Գվարամիան՝ անդրադառնալով ԵԽ-ի ընդունած բանաձևի։

Ըստ Գվարամիայի` «բանաձևի կրճատ բովանդակությունն է` կրակ օլիգարխիային»։

Գվարամիայի կարծիքով` Վրաստանին հենց այնպես չեն ընդունի Եվրամիություն, նույնիսկ կհեռացնեն Եվրախորհրդից, եթե իշխանությունը չհրաժարվի երկրի ղեկավարությունից։

Հիշեցնենք, երեկ ԵԽ-ն Վրաստանի վերաբերյալ բանաձև է ընդունել՝ կոչ անելով նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնել, քաղբանտարկյալներին ազատ արձակել և «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ-ում «փորձաշրջանով» ճանաչել մինչև 2025 թվականի ապրիլ` սահմանափակ իրավունքներով:
Որոշմամբ նաև «սահմանափակ» են ճանաչվել «Վրացական երազանք»-ի պատվիրակության լիազորությունները, և այս հարցը քննարկմանը կվերադառնան 2025 թվականի ապրիլին։