«Փոփոխությունների համար» կոալիցիայի առաջնորդ Նիկա Գվարամիան հայտարարել է, որ խորհրդարանական ընտրություններում չի ընդգրկվելու կուսակցության ցուցակում։ Սեպտեմբերի 25-ին կայացած ճեպազրույցում նա ասել է, որ մնալու է կոալիցիայի առաջնորդը, ինչպես նաև ղեկավարելու է նախընտրական քարոզարշավը։
«Ես կուսակցական ցուցակում չեմ լինի, կարծում եմ` պետք է մնամ կուսակցության և կոալիցիայի առաջնորդը և ամեն ինչ անեմ Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմը փոխելու և երկրի հետագա զարգացման համար»։ Ես մնում եմ քարոզարշավի ղեկավարը, մնում եմ կոալիցիայի ղեկավարը, մնում եմ «Ախալի» կուսակցության առաջնորդը, բայց ուզում եմ ճանապարհ բացել խորհրդարանում նոր մարդկանց համար»,- ասել է Նիկա Գվարամիան։
Իրենց կուսակցությունների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով (ԿԸՀ) ներկայացնելու քաղաքական կուսակցությունների վերջնաժամկետը սեպտեմբերի 26-ն է։
Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 26-ին։ Պատգամավորները կընտրվեն միայն համամասնական ընտրակարգով։ Խորհրդարանի պատգամավորների մանդատները կբաշխվեն այն քաղաքական կուսակցությունների միջև, որոնք կհաղթահարեն 5 տոկոսանոց շեմը։