ՆԳՆ-ն հանրահավաքի մասնակիցներին զգուշացնում է

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) խորհրդարանի շրջակայքում հավաքված խաղաղ ցուցարարներին հերթական նախազգուշացնում է արել՝ դուրս չգալ օրինականության շրջանակներից։

Շուրջ 20 լրագրող՝ հատուկջոկատայինների թիրախում

Գերատեսչությունը նշել է՝ կկանխվի իրավախախտման ցանկացած փաստ` օրենքի շրջանակներում:

ՆԳՆ-ն հայտարարում է, թե հանրահավաքի մասնակիցները անօրինական գործողություններ են գնում՝ չենթարկվելով իրավապահների ցուցումներին։

Նշվում է նաև՝ ցուցարները վիրավորել են ոստօիակններին, հրկիզել էլեկտրալարերը, վնասել են լուսավորության լապտերները և այլ տեխնիկա:

Չնայած քաղհասարակության վկայություններին, առկա կադրերին, որտեղ երևում է, թե ինչպես են ՆԳՆ աշխատակիցները ծեծի ենթարկում խաղաղ ցուցարարներին, գերատեսչությունը պնդում է, թե Ռուսթավելի պողոտայում պաշտպանում են հասարակական կարգը։

«Չնայած հանրահավաքի մասնակիցներին ուղղված բազմաթիվ կոչերին՝ բողոքը չպետք է դուրս գա օրենքով թույլատրված հավաքների և արտահայտվելու ազատության շրջանակներից, հավաքվածներից ոմանք առերեսվել են իրավապահների հետ, վիրավորել նրանց, վնասել լուսավորության լապտերները և այլ տեխնիկա, հրկիզել էլեկտրալարերը։

Ոստիկանների ուղղությամբ անհայտ առարկաներ են նետվում, մեկ ոստիկան վիրավորվել է։
Հանրահավաքի մասնակիցներին կոչ ենք անում չդիմել անօրինական գործողությունների, ենթարկվել իրավապահների ցուցումներին։ Հակառակ դեպքում ՆԳՆ-ն կգործի օրենքով իրեն տրված մանդատի շրջանակներում՝ կիրառելով Վրաստանի օրենսդրությամբ նախատեսված միջոցները», — նշվում է հայտարարության մեջ, որը տարածում է ՆԳՆ-ն:

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն նոյեմբերի 28-ի երեկոյան հայտնեց եվրաինտեգրման գործընթացը մինչև 2028 թավականը կասեցնելու որոշման մասին։ Նրա հայտարարությունից անմիջապես հետո հազարավոր քաղաքացիներ ինքնաբուխ հավաքվել են ինչպես Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ, այնպես էլ Վրաստանի տարբեր քաղաքներում՝ Բաթումիում, Զուգդիդիում, Քութայիսիում, Գորիում։

Թբիլիսիում ոստիկանությունը կեսգիշերից հետո սկսել է բռնի կերպով ցրել ցույցը: Ոստիկանությունը ցուցարարների դեմ կիրառել է ջրցան մեքենաներ, պղպեղի սփրեյ և արցունքաբեր գազ։ Հանրահավաքի մասնակիցներից 43-ը բերման է ենթարկվել, 22 լրագրող ֆիզիկական բռնության զոհ է դարձել։ 

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի խոսքով՝ այսօր ոչ լեգիտիմ իշխանությունը պատերազմ է հայտարարել սեփական ժողովրդին։ Ընդդիմության գնահատմամբ՝ կառավարությունը պաշտոնապես փոխել է երկրի արևմտյան ուղին։ ՀԿ-ները քաղաքացիներին կոչ են անում չհամաձայնել «Վրացական երազանք»-ի որոշման։