Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) Կենտրոնական քրեական ոստիկանության վարչության տնօրեն Թեիմուրազ Կուպատաձեի խոսքով, երկրի տարբեր վայրերում թմրանյութերի վաճառքի համար մեղադրվող ավելի քան մեկ տասնյակ մարդ է ձերբակալվել։
Կուպատաձեն ընդգծել է՝ օրվա վերջում ձերբակալվածների թիվն առնվազն կկրկնապատկվի։ Նրա խոսքով, ձերբակալվածների թվում կան նաև այլ պետությունների քաղաքացիներ, նրանց թվում` նաև կանայք։
«Այսօր, դատավորի որոշմամբ, տարբեր քաղաքներում, այդ թվում՝ Թբիլիսիում, Փոնիճալայում, չորս այլ վայրերում ձերբակալվել է ավելի քան տասը թմրավաճառ։ Գործողությունը շարունակվում է, առգրավվել են մեծ քանակությամբ տարբեր տեսակի թմրամիջոցներ»,- ասել է Կուպատաձեն։
Ի դեպ, Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում մի քանի ժամ շարունակ հատուկ գործողություն է ընթանում։ Ըստ տեղեկությունների` հատուկ գործողություններ են իրականացվում նաև երկրի ողջ տարածքում՝ տարբեր վայրերում։