Վրաստանի Ներքին գործերի նախարարությունն արդեն երրորդ օրն է, փնտրում է Նինոծմինդայի շրջանի Խանչալի գյուղի խանութից «նիսիաների դավթարը» գողացողին: Հաստատությունից հայտնում են, որ հետաքննությունը շարունակվում է:
Խանութը կողոպտել են հուլիսի 27-ին: Խանութի սեփականատիրոջ տեղեկատվությամբ, տետրից բացի գողացել են նաև 330 լարի: ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել 177-րդ հոդվածով, որը ենթադրում է կողոպուտ:
Խանութի սեփականատերy կարևորլ է «նիսիաների» տետրի հայտնաբերումը, քանի որ դրանում գրի են առնված գյուղացիների հին ու նոր բոլոր պարտքերը։