Վրաստանի ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է Խորհրդարանի դիմաց հավաքված ցուցարարներին, որ եթե 30 րոպեի ընթացքում չլքեն Ռուսթավելի պողոտան, կիրառվելու են հատուկ միջոցներ։
Իրավապահները խոսել են ընդդիմադիր «Միացյա ազգային շարժում» կուսակցության առաջնորդների հետ, Զաալ Ուդումաշվիլին ասել է, որ իրենց ակցիան խաղաղ բնույթ ունի և հեռանալու միտք չունեն։
Այս պահին տրված ժամանակը սպառվել է ոստիկանությունը սկսում է ցրել հավաքը։ Արդեն ջրցան մեքենա է գործարկվել։ Սրանով ՆԳՆ-ն զգուշացրել է, որ դիմելու է ավելի խիստ միջոցների։ Ջրցան կիրառելուց հետո ակցիայի մասնակիցների մի մասը լքել է Զուբալաշվիլի փողոցը, մյուս մասը մնում է տեղում ու դիմադրություն ցույց տալիս։