
Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիան այսօր ներկա է եղել ԵՄ-ի մասնագետների աջակցությամբ Թբիլիսիում «Հետաքննության ինստիտուտի բարեփոխումը» թեմայով համաժողովի բացմանը։
Նախարարը խոսել է քրեական ոստիկանության բարեփոխումների անհրաժեշտության մասին, որն, ըստ նրա, համակարգի բարեփոխման գործընթացի կարևոր մասն է հանդիսանում:
Գախարիայի խոսքով, գլխավոր նպատակներից մեկը հետաքննության գործառույթների որակի բարձրացումն է։