Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը ցավակցություն է հայտնում Կախեթիի ոստիկանության Սագարեջոյի շրջանային բաժնի ավագ հետախույզ, 1985 թվականին ծնված ոստիկանության ավագ լեյտենանտ Օթար Գվինաշվիլիի մահվան կապակցությամբ և ցավակցում մահացածի ընտանիքին, աշխատակիցներին և հարազատներին։
Այս մասին ՆԳՆ-ն նշել է հրապարակված հաղորդագրության մեջ։
Տեղեկության համաձայն՝ Սագարեջոյի մունիցիպալիտետի Ռուսթավելի-Կոստավա փողոցների խաչմերուկում գտնվող բնակելի շենքի պատշգամբից երեկոյան ժամը 1-ին կրակոցների ձայներ են լսվել: Առկա տեղեկություններով՝ կրակոցների արդյունքում զոհվել է՝ 6, վիրավորվել՝ 5 մարդ: Ստացած կրակոցների հետևանքով մահացել է նաև ոստիկանության ավագ լեյտենանտ Օթար Գվինաշվիլին։
Հինգ հոգի ստացել են տարբեր մարմնական վնասվածքներ։ Նախաքննությունը շարունակվում է Քրեական օրենսգրքի 109-րդ և 236-րդ հոդվածներով։
Դեպքի առթիվ մանրամասները կարդացեք նյութում․