ՆԳՆ-ն բերման է ենթարկել երկու ցուցարարի

Ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) պետական գույքը վնասելու մեղադրանքով ձերբակալել է երկու ցուցարարի։

Գործն առնչվում է մայիսի 14-ին Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ շարունակվող բողոքի ցույցի ժամանակ տեղի ունեցած ակցիաներին։ Ըստ ՆԳՆ-ի՝ ցուցարարները վնասել են խորհրդարանի մուտքի մոտ գտնվող երկաթե պաշտպանիչ ամբարտակը՝ կիրառելով ոչ միայն ֆիզիկական ուժ, այլև` երկաթե առարկա։

Ներքին գործերի նախարարությունը շարունակում է քննչական գործողությունները՝ հանցագործությանը մասնակից այլ անձանց հայտնաբերելու և ձերբակալելու ուղղությամբ։ Նախաքննությունը կատարվում է Քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետով, որը վերաբերում է գույքի խմբակային վնասմանը։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին երրորդ ընթերցմամբ ընդունել է «Գործակալների մասին օրենքը», որին աջակցել է 84 պատգամավոր։