Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը Պանկիսիի կիրճում ոստիկանների վրա հարձակման և ոստիկանական տեխնիկայի վնասման փաստով հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 353-րդ և 187-րդ հոդվածներով:
«Պանկիսիի կիրճում փոքր ՀԵԿ-ի կառուցման շինարարական աշխատանքները վերականգնելու համար անվտանգությունն ապահովելու նպատակով առավոտյան ժամը 8-ից տարածքում մոբիլիզացված էր ոստիկանության 35 ներկայացուցիչ: Տեղի բնակիչների մի խումբ հարձակվել է ոստիկանների վրա, նրանց ուղղությամբ քարեր և փայտ նետել, ինչից հետո տեղի է ունեցել լրացուցիչ ոստիկանական ուժերի մոբիլիզացում»-ասված է ՆԳՆ-ի հայտարարությունում:
Ըստ գերատեսչության, բուժօգնության կարիք է ունեցել 55 մարդ, այդ թվում 38 ոստիկան և 17 քաղաքացի: 23 ոստիկան մինչ այս պահը Թելավիի հիվանդանոցում է։
Երեկ իրավիճակը լարվել էր Պանկիսիիում այն բանից հետո, երբ բնակիչները փորձել են խոչընդոտել ՀԷԿ-ի կառուցումը, որից հետո տեղի է ունեցել բախում՝ բնակիչների և հատուկ ջոկատայինների միջև: Ոստիկանությունը նաև արցունքաբեր գազ է օգտագործել ցուցարարների դեմ: