Վերջին երեք տարիների ընթացքում՝ 2020 թվականից մինչև 2023 թվականի սեպտեմբերի 1-ը, ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) սեփական դիմումի հիման վրա լքել է 7332 աշխատակից, այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկություն է տրամադրել է ՆԳՆ-ն։
Գերատեսչության (Գլխավոր տեսչություն, քրեական ոստիկանություն, պարեկային ոստիկանություն, հատուկ գործերի վարչություն և այլն) և նրա ենթակայության տակ գործող ծառայություններից (Սահմանային ոստիկանություն և Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայություն) սեփական դիմումի հիման վրա աշխատանքից ազատվել է 7332 աշխատակից, սակայն միևնույն ժամանակ նույն ժամանակահատվածում ՆԳՆ-ում աշխատանքի է անցել 9437 մարդ։