
Վրաստանի Ներքին գործերի նախարարության ծառայությունների գործակալությունը այսօրվանից, հունիսի 1-ից, COVID-19-ի կանխարգելման նպատակով դադարեցված բոլոր տեսակի սպասարկումը վերսկսում է:
Այս մասին հայտարարություն տարածել է գերատեսչության մամուլի ծառայությունը:
ՆԳՆ-ի տեղեկատվությամբ, գործակալությունները քաղաքացիներին կսպասարկեն ամենօրյա ռեժիմով: Գործակալությունը կոչ է անում քաղաքացիներին տեղում ծառայություն ստանալու համար անպայման կրեն դիմակ: