Վրաստանի Ներքին գործերի նախարարության հատուկ քննչական ծառայության բաժնի պետ Բաչո Կվարացխելիան մեկնաբանել է Թբիլիսիի Դոլիձեի փողոցում երկու մարդու սպանության դեպքը։
Քննչական ծառայության վարկածով՝ ՆԳՆ աշխատակիցը հրազենից կրակել է նախկին կնոջն ու զոքանչին, ապա վիրավորել ինքն իրեն։ Այժմ նա տեղափոխվել է բժշկական կլինիկա
Հատուկ քննչական ծառայությունը դեպքի առթիվ հետաքննություն է սկսել Վրաստանի Քրեական օրենսգրքի 11-րդ կետի 109-րդ հոդվածով` ծանրացուցիչ հանգամանքներում երկու կամ ավելի անձանց դիտավորությամբ սպանություն։
Հատուկ քննչական ծառայությունը դեպքի վայրում է։