Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել նախօրեին Թբիլիսիում զարգացած իրադարձությունների հետ կապված՝ հաղորդելով, որ այս փուլում 8 անձ է բերման ենթարկվել: Բացահայտվել է քաղաքացիների բռնության 55 փաստ, այդ թվում՝ տարբեր լրատվամիջոցների 53 ներկայացուցիչների նկատմամբ:
«Ռուսթավելի պողոտայում ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնության փաստով հետաքննություն է անցկացվել Քրեական օրենսգրքի 154 (լրագրողի մասնագիտական գործունեությանը ապօրինի միջամտություն) և 126 (բռնություն) հոդվածներով՝ բռնության և մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու համար:
Քննությունը շարունակվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածով ՝ Թբիլիսիում «Սիրցխվիլիա» (Ամոթ է) և «Թբիլիսի փրայդ» շարժման գրասենյակներում իրականացված ապօրինի գործողությունների կապակցությամբ: Շարունակվում է 187-րդ՝ ուրիշի գույքը նպատակաուղղված վնասելու կամ ոչնչացնելու հոդվածով:
Հետաքննություն է ընթանում Վրաստանի Քրեական օրենսգրքի 187-րդ և 126-րդ հոդվածներով՝ հասարակական կազմակերպություններից մեկի շենքի մոտ նկատված ապօրինի գործողությունների վերաբերյալ, որտեղ ենթադրաբար, պիրոտեխնիկայի պայթյունից վիրավորվել է մեկ քաղաքացի:
Ներքին գործերի նախարարությունը ևս մեկ անգամ դատապարտում է ատելության շարժառիթներով գործողությունները, այդ թվուվ` լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունը:
Նշված բոլոր փաստերի կապակցությամբ իրականացվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ», — ասված է ՆԳ նախարարության հայտարարության մեջ:
Հարձակումներ լրագրողների վրա, անկարգություններ. ռադիկալ խմբերը՝ ԼԳԲՏ անձանց դեմ «պայքարում»
1